.jpg)
Ինչն է կարոտում Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին
Կառլա Բրունին՝ որպես Ֆրանսիայի առաջին տիկին, Ելիսեյան պալատում առանձնացավ իր յուրահատուկ ոճով և իհարկե՝ «թանկությամբ»: Նախկին մոդելը իր դերը ստանձնեց շքեղ և յուրահատուկ ձևով:
.jpg)
Այս օրերին, սակայն, Կառլային կարելի է տեսնել առավել հասարակ հագնված:
.jpg)
Women's Wear Daily-ին Կառլայից հետաքրքրվել է՝ արդյոք առաջին տիկին լինելը ստիպո՞ւմ էր նրան հագնվել այլ կերպ, քան նա կցանկանար:

Պարզվում է, Կառլան կարոտում է այդ բոլոր հաճելի պարտականությունները: «Առօրյա կյանքում ես նախընտրում են հարմարավետ և հասարակ հագուստ, քանի որ այլևս չունեմ պաշտոնական պարտականություններ: Ես հասարակ հագուսը համարում են էլեգանտ: Սակայն, իհարկե, որպես առաջին տիկին շատ հաճելի էր հյուրեր ընդունել կամ ուղեկցել ամուսնուս պետական այցերի ժամանակ»,- ասել է Կառլան:

Նշենք, որ Կառլա Բրունի Սարկոզին, ազատվելով առաջին տիկնոջ դերի հետ կապված սահմանափակումներից, վերսկսել է երգչի և մոդելի իր կարիերան:
Վերջերս թողարկվեց նրա 4-րդ՝ «Փոքրիկ ֆրանսիական երգերի» հավաքածուն: