.jpg)
03/06/2013 19:55
Ժայռաբեկորն ընկել է էքսկավատորի վրա
Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ժամը 17.44-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: