.jpg)
Ֆյոլլեր. «Ռեալի» որոշումն անակնկալ չէր»
«Բայերի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվահալը վերադարձել է «Արքայական ակումբ», որը լքել էր 1 տարի առաջ:
Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, «Ռեալն» օգտվել է պաշտպանի պայմանագրում առկա այն կետից, որն ակումբին թույլ էր տալիս վերադարձնել ֆուտբոլիստին ընդամենը 6,5 մլն եվրոյով:
«Մենք ցավում ենք, որ Դանիելին այլևս չենք տեսնի «Բայերում», բայց, միևնույն ժամանակ, գիտակցում էինք, որ «Ռեալը» վաղ թե ուշ կցանկանա նրան վերադարձնել: Նախորդ մրցաշրջանում Կարվահալն այնքան վստահ ելույթ ունեցավ, որ «Արքայական ակումբի» ղեկավարության նման որոշումը մեզ համար անակնկալ չէր»,- հայտարարել է «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլլերը:
Հիշեցնենք, որ «Բայերի» կազմում Կարվահալը մասնակցել է Բունդեսլիգայի 32 հանդիպման` դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: