Այսօր կրկին կարկուտ է տեղացել
03/06/2013 19:40

Այսօր կրկին կարկուտ է տեղացել

Այսօր, ժամը 13.30-ից մինչև 15.30-ը Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում, իսկ ժամը 17.00-ից մինչև 17.15-ը Տավուշի մարզի Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ, Զորական, Տավուշ և Չինչին գյուղերում, ինչպես նաև Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում ու շրջակա տարածքներում կարկուտ է տեղացել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
 

Այսօր կրկին կարկուտ է տեղացել