.jpg)
Իգուային. «Ռեալը» գիտի իմ որոշման մասին»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակն է: Վերջինս խոստովանել է, որ այս ամռանը մտադիր է լքել Մադրիդը: Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հենց Իգուաինի միջոցով է որոշել լուծել թիմի հարձակման գծի հետ կապված խնդիրները:
«Ռեալը» գիտի իմ որոշման մասին: Հիմա ամեն ինչ կախված է ակումբի ղեկավարությունից, սակայն ինձ հարկավոր է փոխել միջավայրս: Հուսով եմ՝ բոլոր հարցերը շուտով կստանան իրենց պատասխանները և, ի վերջո, բոլոր խոսակցությունները կդադարեն»,- հայըարարել է Իգուաինը:
Նշենք, որ «Արքայական ակումբն» արգենտինացի ֆուտբոլիստի համար պահանջում է 25 մլն եվրո: «Արսենալից» բացի Իգուաինի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Յուվենթուսը», որը վերջերս ակնարկեց, որ իրենց այլևս ոչինչ չի կապում «Ռեալի» հետ: