.jpg)
Իսրայելցի կին զինվորականների կիսամերկ նկարները հայտնվել են Facebook-ում
Իսրայելում մի քանի կին զինվորականներ կարգապահական տույժի են ենթարկվել Facebook-ում ներքնազգեստով լուսանկարներ տեղադրելու համար:
Mk.ru-ի փոխանցմամբ, կանոնադրությունը խախտած կանայք նորակոչիկներ են եղել և լուսանկարվել են Իսրայելի հարավում գտնվող ռազմակայաններից մեկում: Թե ինչ կարգապահական տույժի են ենթարկվել կանայք, հայտնի չէ:
Կիսամերկ լուսանկարները սոցիալական կայքում տեղադրած կանանց անունները նույնպես գաղտնի են պահվում: