Կ. Քոչարյան. Նարեկ Սարգսյան անում է այն, ինչ ուզում է
03/06/2013 17:02

Կ. Քոչարյան. Նարեկ Սարգսյան անում է այն, ինչ ուզում է

«Որ Քաղաքաշինության, Մշակույթի նախարարությունները պահպանող լինեին, Գառնու «Քարերի սիմֆոնիան», Փակ շուկան կպահպանեին: Նարեկ Սարգսյանը քանի տարի է, անում է այն` ինչ ուզում է: Բաց մրցույթ է եղել, դրա համար ով ասես եկել, մասնակցել է ու այս վիճակն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման վերաբերյալ հայտարարարված բաց մրցույթին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանն այս հարցում պասիվ դիրք է ընդունել:

Ասուլիսի մյուս բանախոս` ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով` Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթը, Արտաքին գործերի նախարարության շենքը և Փակ շուկայի գործարքները անօրինական են եղել, և եթե հրապարակում լրացուցիչ մակերես ստանալու համար շենք կառուցվի, ապա Ազգային պատկերասրահի շենքը պետք է քանդվի, ուրիշ շենք ստացվի:

Նա նաև նշեց, որ Հանրապետությանը հրապարակը կարևոր տրանսպորտային հանգույց է, որտեղ որևէ բանի կազմակերպումը անհնար է:

«Այս մրցույթը ժամանակավրեպ է, այնտեղ որևէ բան անելու համար պետք է նախագիծ մշակվի և լուրջ քննարկում արվի: Ես Ճարտարապետական հանձնաժողովի անդամ եմ, բոլորի մոտ տպավորություն է, որ այս հարցը քննարկել է, և որևէ դիտողություն չի եղել: Հարցը Ճարտարապետըական հանձնաժողովում քննարկվել է, բայց պարզ չեղավ, թե հիմնական խնդիրը որն է: Նարեկ Սարգսյանը միշտ ասել է, որ պատրաստ չի, հետո կզեկուցի»,-ասաց նա:

Կ. Քոչարյանը նշեց՝ միակ հարցը, որ պետք է լուծեն, «փող լվանալու հարցն» է:

Կ. Քոչարյան. Նարեկ Սարգսյան անում է այն, ինչ ուզում է