.jpg)
03/06/2013 16:07
Երևանի մանկապարտեզներից մեկում օձ է հայտնաբերվել
Այսօր` ժամը 14.05-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Հայտնաբերվել է մոտ 1 մ երկարությամբ օձ, որը տեղափոխվել է անվտանգ տարածք: