.jpg)
Մայքլ Դուգլաս. Իմ քաղցկեցի պատճառը սեքսն էր
Հոլիվուդյան 68-ամյա դերասան Մայքլ Դուգլասը The Guardian-ի հետ զրույցում բացահայտում է արել, ասելով, որ իր կոկորդի քաղցկեղի պատճառը օրալ սեքն է, որի հետևանքով վարակվել է պապիլոմավիուսով՝ HPV 16-տեսակով:
Դերասանի մոտ կոկորդի քաղցկեղ հիվանդության 4-րդ աստիճան ախտորոշվեց 2010 թ-ի օգոստոսին, որը, դերասանի խոսքով, կարող էր ճակատագրական լինել:
Դուգլասը, անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե քաղցկեղի պատճառը իր՝ խմելու և ծխելու վատ սովորություններն են եղել, ասել է. «Ոչ, քանի որ առանց մանրամասնելու ասեմ, որ տվյալ քաղցկեղը պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսով, որը, ըստ էության փոխանցվում է կունիլինգուսի արդյունքում»,- ասել է Դուգլասը:
Մինչ ախտորոշումը Դուգլասը մի քանի ամիս բերանի ինֆեկցիաներ է ունեցել, ատամնացավեր, սակայն բժիշկները չեն կարողացել բացահայտել պատճառը և սահմանափակվել են միայն հակաբիոտիկներ նշանակելով:
Դուգլասը, տեսնելով, որ վիճակը գնալով վատանում է, մեկնել է Մոնրեալ՝ ընկերոջ բժշկի մոտ, ով էլ ի վերջո բացահայտել է հիվանդությունը:
«Ես միշտ կհիշեմ բժշկի դեմքի արտահայտությունը, երբ ասաց՝ պետք է բիոպսիա կատարենք: Լեզվիս հետնամասում ընկույզի չափ գոյացություն էր առաջացել, որը ոչ մի այլ բժիշկ չտեսավ»,- պատմել է դերասանը:
Դուգլասին նշանակվել է 8 շաբաթյա քիմիաթերապիայի և ճառագայթման կուրս:
Բուժումն արդյունավետ էր և Դուգլասն արդեն 2 տարի է՝ բուժվել է քաղցկեղից: Նա ամեն 6 ամիսը մեկ բուժզննում է անցնում: Դերասանի խոսքով՝ այս տիպի քաղցկեղը 95 %-ով բուժումից հետո չի կրկնվում: