Պուլուզյանը դուրս մնաց պայքարից
03/06/2013 19:31

Պուլուզյանը դուրս մնաց պայքարից

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում աստիճանաբար արագություն է զարգացնում Եվրոպայի բռնցքամարտի 40-րդ առաջնությունը: Մասնակցում են հին աշխարհամասի երկրների 400 պատվիրակներ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի 6 ներկայացուցիչներից Արա Պուլուզյանը /64 կգ/ և Արման Հովհիկյանը /75 կգ/ մեկնարկում միևնույն` 3 :0 հաշվով հաղթել էին համապատասխանաբար բելառուսցի Ռուստամ Ադզինաևին և ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովին:

Այսօր` հունիսի 3-ին, իր 2-րդ մենամարտն է անցկացրել Արա Պուլուզյանը /64 կգ/: Մրցակիցը մոլդովացի Դմիտրի Գալագոտն էր ում, ավաղ, Արան պարտվեց միավորներով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ավելի ուշ, Երևանի ժամանակով 22.00-23.00-ն ընկած ժամանակահատվածում, մրցաշարում իր առաջին հանդիպումն իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ կանցկացնի Նարեկ Աբգարյանը /52 կգ, Երևան/:

 

Պուլուզյանը դուրս մնաց պայքարից