.jpg)
03/06/2013 14:38
ՀՀԿ-ն արտահերթ նիստ չի գումարի
Երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀԿ-ն հինգշաբթի նախատեսված Գործադիր մարմնի նիստը կգումարի այսօր՝ հուլիսի 3-ին:
Սակայն Aysor.am-ի հետ զրույցում, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստ նախատեսված չէ և այն սովորականի պես կկայանա հինգշաբթի օրը: