.jpg)
Վենգեր. «Ո՞վ կհրաժարվեր Ռունիից»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի և «Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի մասին: Տեղեկացնում է Goal.com-ը:
«Ռունին աշխարհի ամենահետաքրքիր ֆուտբոլիստներից մեկն է: Ո՞վ կհրաժարվեր նրանից: Տեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները «Մանչեսթեր Յունայթեդում»` Ուեյնի շուրջ:
Ֆաբրեգա՞սը: Կարծում եմ, ներկա պահին նրան չի բավականացնում վստահությունը, որպեսզի դառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ: Վերջին ժամանակաշրջանում նա բավական քիչ խաղային ժամանակ էր ստանում: Ամեն դեպքում, Սեսկը շատ կրքոտ ֆուտբոլիստ է:
Նրա համար բավական տհաճ է, երբ հնարավորություն չի ունենում մտնել խաղադաշտ: Ֆաբրեգասը նման դեպքերում սկսում է ձանձրանալ: Եվ երբ արդեն խաղադաշտում է, չի կարողանում ցուցադրել իր լավագույն որակները»,- հայտարարել է Վենգերը: