.jpg)
Մովսիսյան. «Դառնալ 100 գոլի հեղինակ` մեծ ձեռքբերում է»
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսաստանյան «Ֆուտբոլ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է իր ռմբարկուական նպատակների մասին:
«Դառնալ 100 գոլի հեղինակ` մեծ ձեռքբերում է, առավել ևս` Ռուսաստանում, որտեղ գոլեր խփելը շատ ավելի դժվար է, քան թվում է: Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ հիշում, թե ներկա պահին իմ ակտիվում որքան գոլ է գրանցված: Երևի թե մոտ 30:
Առջևում դեռ անցնելու երկար ճանապարհ ունեմ և ես կփորձեմ հասնել այդ նվաճմանը, սակայն դրա համար շատ բան է հարկավոր: Առաջնահերթ` խուսափել վնասվածքներից»,- հայտարարել է Մովսիսյանը: