Արթիկում ամուսինը խեղդամահ է արել կնոջը (տեսանյութ)
04/06/2013 19:31

Արթիկում ամուսինը խեղդամահ է արել կնոջը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղազարյանը:

Սպանության փաստի առթիվ ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Արտյոմ Ղազարյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները` ՀՀ ոստիկանության տեսանյութում: 

Արթիկում ամուսինը խեղդամահ է արել կնոջը (տեսանյութ)