.jpg)
Թշնամին կրկին դիվերսիայի է դիմել
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը դիվերսիոն ակտիվություն է դրսևորել:
ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ տեղեկությունները, միայն նշեց, որ «ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքով շուրջօրյա հսկողություն են իրականացնում և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում»:
ՖԲ իր էջում, ընդհանուր գծերով, թեմայի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»: