.jpg)
Արցախի նախագահը խոստացել է օգնել կարկուտից տուժած Ասկերանի բնակիչներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերան շրջկենտրոն և այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետևանքով շրջանում ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
ԼՂՀ նախագահը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին և համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու պաշտոնատար այլ անձինք: