Բակո Սահակյանն ընդունել է Մոնսերատ Կաբալիեին
04/06/2013 18:17

Բակո Սահակյանն ընդունել է Մոնսերատ Կաբալիեին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ մեր հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը: 

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանն ընդունել է Մոնսերատ Կաբալիեին