.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է չեխ խորհրդարանականներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջև կապերի հաստատմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Չեխիայի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման մեջ` հավելելով, որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար: