Գերմանիայում և Չեխիայում շարունակվում են ուժեղ ջրհեղեղները
04/06/2013 11:00

Գերմանիայում և Չեխիայում շարունակվում են ուժեղ ջրհեղեղները

Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող Պասսաու քաղաքում ջրի մակարդակը սահմանել է նոր ռեկորդ, որը չէր գրանցվել սկսած 16-րդ դարից:

Interfax գործակալության փոխանցմամբ՝ քաղաքի շրջանների մեծ մաս հնարավոր է հասնել միայն ջրի միջով, իսկ մադկանց տարհանում են նավակների օգնությամբ:

Իշխանությունները տարհանել են նաև բանտարկյալների, քանի որ քաղաքի բանտը անցել էր ջրի տակ:

Հարևան Չեխիայի իշխանությունները ջրի մեծ պաշարներ են բաց թողել ջրամբարաներից, որպեսզի թուլացնեն ջրի հոսքը, որն ուղղվում է մայրաքաղաք Պրահային: Չեխիայում այս պահին ջրհեղեղների հետևանքով զոհվել է 7 մարդ:

Գերմանիայում և Չեխիայում շարունակվում են ուժեղ ջրհեղեղները