Հայնկես. «Հեռանում եմ ժամանակավորապես»
04/06/2013 18:28

Հայնկես. «Հեռանում եմ ժամանակավորապես»

«Բավարիայի» հետ այս մրցաշրջանում նվաճելով բոլոր հնարավոր մրցանակները, թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է մարզչական կարիերայի ժամանակավոր դադարի մասին: Այսպիսով, բոլոր այն խոսակցությունները, ըստ որոնց 68-ամյա մասնագետը հաջորդ մրցաշրջանում կմարզի Մադրիդի «Ռեալը», անհիմն էին: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Նախորդ մրցաշրջանում կնոջս խոստացել էի, որ պայմանագրիս ժամկետի ավարտից հետո կհեռանամ: Այդ ժամանակ չունեի հանգստի հնարավորություն, և հիմա հասկացա, որ ուժերս սպառման եզրին են: Ստացել եմ բազմաթիվ առաջարկներ` տարբեր ակումբներից: Դրանց մեջ կային այնպիսինները, որոնց համար ֆինանսը խնդիր չէր: Կային նաև այնպիսի ակումբներ, որտեղ աշխատելուց կարելի էր պարզապես հաճույք ստանալ:

Հիմա ես պատրաստվում եմ հանգստի մեկնել և հաջորդ մրցաշրջանում չեմ աշխատի ոչ բունդեսլիգայում, ոչ արտասահմանում: Բայց ես չեմ ասում հրաժեշտի խոսքեր, քանի որ իմ մարզչական կարիերան շարունակվում է: Շնորհակալ եմ բոլորից: Վստահ եմ, «Բավարիայի» հաջողությունները կշարունակվեն»,- հայտարարել է Հայնկեսը:

 

Հայնկես. «Հեռանում եմ ժամանակավորապես»