Կասիլյաս. «Իմ մե՞ջքը: Ես ինձ լավ եմ զգում»
04/06/2013 20:35

Կասիլյաս. «Իմ մե՞ջքը: Ես ինձ լավ եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում և Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Օսասունայի» հետ խաղում պատրաստ էր դուրս գալ խաղադաշտ:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ Կասիլյասը բացակայում է սեփական ցանկությամբ և որ մեջքի հատվածում ցավեր ունի: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Իմ մե՞ջքը: Ես ինձ հիանալի եմ զգում: Հանգստյան օրերին տեղի ունեցած «Օսասունայի» հետ խաղում առողջական խնդիրներ չունեի և կարող էի դուրս գալ խաղադաշտ: Եվ ընդհանրապես, ես միշտ պատրաստ եմ հանդես գալ»,- հայտարարել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ Իկերը վերջին անգամ «Ռեալի» դարպասը պաշտպանել է 2013 թ. հունվարի 24-ին:

Կասիլյաս. «Իմ մե՞ջքը: Ես ինձ լավ եմ զգում»