.jpg)
04/06/2013 15:58
ԱԻՆ-ը նախազգուշացնում է. Հունիսի 7-9-ը որոշ մարզերում կարկուտ է սպասվում
Հունիսի 7-9-ը երեկոյան ժամերին հատկապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ՝ ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին զգուշացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ընդհանրապես հանրապետության ամբողջ տարածքում հունիսի 7-9-ը սպասվում է ջերմաստիճանի նվազում 4-5 աստիճանով և տեղումներ: Հնարավոր է նաև քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: