.jpg)
ԱՄՆ-ում ամուսնությունների 1/3-ի պատճառը համացանցն է
Ամերիկացի հոգեբանները կարծում են, որ ԱՄՆ-ում ամուսնությունների 1/3-ի պատճառը համացանցն է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները պարզել են, որ համացանցի միջոցով ծանոթացած զույգերի համատեղ կյանքն ավելի երկար է տևում, քան այն զույգերինը, ովքեր իրական կյանքում են ծանոթացել:
Նշենք, որ համացանցում ավելի հաճախ կյանքի ընկեր են գտնում 30-49 տարեկան անձինք: Սովորաբար նրանք բարձ եկամուտներ են ունենում: