Երաևնում գյուղմթերքի տոնավաճառները կվերաբացվեն
04/06/2013 19:22

Երաևնում գյուղմթերքի տոնավաճառները կվերաբացվեն

Հունիսի 8-ից Երևանում` Մալիբու սրճարանի հարակից տարածքում, բացվելու է գյուղմթերքների տոնավաճառ, որտեղ գործելու է 150 տաղավար, որոնց թիվը հասցնելու են 200-ի: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նա նաև նշեց, որ առաջիկայում բացվելու է ևս երկու տոնավաճառ` Այրարատ տոնավաճառի հարևանությամբ և Կասյան փողոցում` ինչպես անցած տարի. Այրարատ տոնավաճառի հարևանությամբ գործող գյուղմթերքի տոնավաճառը կարող է տեղափոխվել, եթե նման պահանջ լինի քաղաքացիների կողմից:

Իսկ թե կգործե՞ն գյուղմթերքի տոնավաճառներ Երևանի այլ վարչական շրջաններում հարցին, փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը գյուղնախարարությունը կքննարկի քաղաքապետարանի հետ և եթե նման պահանջ լինի, կբացվեն:

Տաղավաները գյուղմթերք արտադրողներին տրվելու են անվճար, կտրվեն նաև կշեռքներ և սայլակներ. «Երևանցին թարմ միրգ և բանջարեղեն կարող է գնել, իսկ գյուղացուն առաջարկվում է այլընտրանք»,- շեշտեց Ռոբերտ Մնակարյանը:
 

Երաևնում գյուղմթերքի տոնավաճառները կվերաբացվեն