Ուգանդայում երեխաները մահանում են տարօրինակ հիվանդությունից
04/06/2013 20:52

Ուգանդայում երեխաները մահանում են տարօրինակ հիվանդությունից

Տարօրինակ և մահացու հիվանդությունը, որը սկսվում է գլխով անելուց, հանդիպում է միայն Արևելյան Աֆրիկայում` Սուդանի հարավում, Ուգանդայում և Տանզանիայում:

Newsland.com-ի փոխանցմամբ՝ տարօրինակ հիվանդությունից մահացել է արդեն 5-15 տարեկան 3.000 երեխա:

Հիվանդությունը սկսվում է գլխով անելուց, ինչից հետո երեխան այլևս չի կարողանում դադարեցնել այդ գործողությունը:

Գլխով անելուց հետո երեխաները դադարում են աճել և խոսել, իսկ ամեն ինչ ավարտվում է երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության քայքայումով:

Նշվում է, որ Ուգանդայի առողջապահության նախարարությունը ի վիճակը չէ պայքարել այդ հիվանդության դեմ:

Փորձագետները դժվարանում են բացատրել տարօրինակ հիվանդության առաջացման պատճառները, սակայն նշվում է, որ ամենախոցելի խումբը աղքատ շերտերը ներկայացնող երեխաներն են:

 

 

Ուգանդայում երեխաները մահանում են տարօրինակ հիվանդությունից