102-ամյա կինն իր ծննդյան օրն օդապարիկով թռել է կամրջից
04/06/2013 19:59

102-ամյա կինն իր ծննդյան օրն օդապարիկով թռել է կամրջից

ԱՄՆ Այդահո նահանգի բնակչուհի 102-ամյա Դորոտի Կոստերը նշել է իր ծննդյան օրը օդապարիկով թռիչք կատարելով 150 մետր բարձրություն ունեցող կամրջից: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:

Կինը թռիչքը կատարել է մարզչի հետ.

«Ճիշտն ասած, ես պատրաստվում էի տարեդարձս շատ ավելի համեստ նշել, սակայն երեխաներս արեցին ինձ այս նվերը: Թռիչքն ուղղակի հիանալի էր, սակայն այն բավականին կարճ տևեց ու ես չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում»,- լրագրողներին ասել է 102-ամյա կինը:

Նշենք, որ իր նախորդ ծննդյան օրը` 101-ամյակը, Դորոտի Կաստերը նշել է ճոպանուղու վրա:
 

102-ամյա կինն իր ծննդյան օրն օդապարիկով թռել է կամրջից