Վ. Ղուկասյանի եղբայրը մի շարք հետաքրքիր նորություններ է հայտնել դեպքի մասին
04/06/2013 19:53

Վ. Ղուկասյանի եղբայրը մի շարք հետաքրքիր նորություններ է հայտնել դեպքի մասին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Հիշեցնենք՝ Կ. Եսայանը փորձում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ, և հենց նշանադրության օրը նրան գտան սպանված՝ սեփական մեքենայի մեջ: Դատարանում այսօր որպես վրա հարցաքննվեց Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, ով մի շարք հետաքրքիր նորություններ է հայտնել դեպքի հետ կապված, մանրամասներ, որոնք նույնիսկ քրեական գործում չկային: Այս ամսին հայտնում է galatv.am-ը:

Գևորգ Ղուկասյանը դատարանից խնդրեց, որ իր հարցաքննությունը չտեսագրվի և չձայնագրվի լրատվամիջոցների կողմից, և միայն դատական նիստին ներկա լրագրողները հնարավորություն ունեցան արձանագրել ցուցմունքը:
Գևորգ Ղուկասյանն ասաց, որ Կարեն Եսայանի դիակը ամբողջովին փոշոտված է եղել և տպավորություն է ստեղծվել, որ նրան գցել են սկզբում հողերի մեջ, հետո վերցրել-դրել են մեքենայի մեջ:

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի վերաբերյալ վկան ասաց հետևյալը. «Բաց թողեք, եթե ինքն է, հաստատ թողեք, կերթա-կընկնի ձորը»:

Այնուհետև ասաց, որ «իրենց» աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, շատերն են հավանել և եկել են ուզելու: և այն հանգամանքը, որ Հարությունի ընտանիքը ևս եկել է «աղջիկ ուզելու», դա չի նշանակում, որ նա մարդ է սպանել: Նա հորդորեց դատարանին՝ թողնել «էս մարդուն» և հետաքննություն անել ու պարզել...Գևորգ Ղուկասյանը պատմեց, որ Հարություն Սարգսյանի հարազատները շատ նորմալ եկել, ասել են իրենց ասելիքը և նորմալ իրարից բաժանվել են, որևէ խնդիր էլ չի եղել: «Ինքն է եղել, թող ինքը պատասխան տա, ինքը չի եղել, թող ով որ եղել է, պատասխան տա»,-ասաց Ղուկասյանը:

Վ. Ղուկասյանի եղբայրը պատմեց նաև, որ հանգուցյալ Կարեն Եսայանին ևս սկզբից ևեթ Ղուկասյանները «աղջիկ չեն տվել» ու Մանյա Ղուկասյանն էլ սկզբից չի ուզել: «Մանյան որ ուզեր, միանգամից կտայինք, շատ երկար ուզում էին, չէինք տվել, հետո տվել ենք»:

Հատկանշական է նաև, որ Գևորգ Ղուկասյանի ասելով՝ երբ նշանադրությունից տղան՝ Կարեն Եսայանը, ուշացել է, նրանք մտածել են՝ չլինի՞ փոշմանել է, անգամ զանգահարել են Եսայանի հորը և հարցրել տղայից, թե ինչու է ուշանում:

Վ. Ղուկասյանի եղբայրը մի շարք հետաքրքիր նորություններ է հայտնել դեպքի մասին