.jpg)
Դանիացի աշակերտուհիներն ապացուցել են Wi-Fi-ի վնասակարությունը
Դանիացի 5 դպրոցականներ փորձ են անցկացրել, որն ապացուցում է անլար ինտերնետի ` Wi-Fi-ի վնասակարությունը:
Փորձի համար աղջիկները պատրաստել են երկու սենյակ, որոնցում ստեղծել են լուսային, ջերմաստիճանի ու խոնավության միևնույն պայմանները:
Միակ տարբերությունը սենյակների միջև եղել է դրանցից մեկում անլար ինտերնետի առկայությունն:
Սենյակներում աշակերտուհիները տեղադրել են միևնույն տեսակի բույս ու մի քանի օրվա ընթացքում երկու սենյակների բույսերը խնամել են նույն հաճախականությամբ ու նույն նյութերով:
Արդյունքում մի շաբաթից անլար ինտերնետով սենյակում դրված բույը սկսել է չորանալ ու կորցնել փարթամությունը, մինչդեռ մյուս սենյակի բույսն ընդհակառակը` ավելի է փարթամացել:
Աշակերտուհիների այս փորձը շատ է հետաքրքրել անվանի գիտնականներին ու նրանք խոստացել են կրկնել այն արդեն պրոֆեսիոնալ լաբորոտորիաներում: