«Carrefour»-ը արդեն Հայաստանում է
05/06/2013 15:27

«Carrefour»-ը արդեն Հայաստանում է

««Carrefour»-ը արդեն Հայաստանում է»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Նրա խոսքով` «Carrefour»-ի աշխատակիցներն այցելում են նախարարություն, տարբեր հարցեր են տալիս իրենց, իսկ իրենք փորձում ենք աջակցել նրանց։

«Անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխություններ կարող է բերել»,- ասել է Վ. Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչ MAF CARREFOUR (Majid Al Futtaim CARREFOUR, տեղակայված է Դուբայում) խումբը դեռևս 2011 թվականին հայկական կողմի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ «Կարֆուրի» առաջին հիպերմարկետը Երևանում հիմնելու համար:
 

 

«Carrefour»-ը արդեն Հայաստանում է