.jpg)
Դանի Ալվեշ. «Շուտով Նեյմարը Մեսսիի հետ կպայքարի «Ոսկե գնդակի» համար»
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը վստահություն է հայտնել, որ թիմի նորեկ Նեյմարը, ով տեղափոխվել է «Սանթոսից», մոտ ապագայում կդառնա «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը:
«Նեյմարը բոլոր որակներն ունի` լավագույնը լինելու համար,- Դանի Ալվեշի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Ես վստահ եմ, որ մոտ ապագայում բոլորը լարված կմտածեն` ում տալ «Ոսկե գնդակը»` Նեյմարի՞ն, թե՞ Մեսսիին: Բայց հիմա չարժե լրացուցիչ ճնշում գործադրել ֆուտբոլիստի վրա, քանի որ նա ընդամենը 21 տարեկան է: Նեյմարը հիանալի հասկանում է, որ դեռ շատ պետք է աշխատի»: