Բոլորս խենթ ենք, մեզ էլ հոգեբուժարան տարեք. Ակցիա Կառավարության դիմաց
05/06/2013 13:20

Բոլորս խենթ ենք, մեզ էլ հոգեբուժարան տարեք. Ակցիա Կառավարության դիմաց

Այսօր մի խումբ ակտիվիստներ Կառավարության շենքի դիմաց ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի 152 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանի, ում օրերս տեղափոխել էին հոգեբուժական հաստատություն այն բանից հետո, երբ նա բողոքել էր նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութ-սարհի վերակառուցման աշխատանքներից:

«Բոլորս խենթ ենք, մեզ էլ հոգեբուժարան տարեք»,- Կառավարության դիմաց բղավում էին ակտիվիստները:

«Առողջ մարդուն խելագարության մի հասցրեք», «Բժիշկը հաշվեհարդարի գործիք չէ»
և նման այլ պաստառներով ակտիվիստները պատրաստվում են շարունակել իրենց բողոքի ակցիան մինչև Ամալյա Նազարեթյանը հոգեբուժարանից դուրս գրվի:

Հաջորդ ակցիան նրանք, հավանաբար, կանցկացնեն հենց «Իդեալ» խանութի մոտ:

«Մարդիկ վերջապես պետք է գիտակցեն` ինչ է կատարվում: Այնքան ակցիա կանենք, մինչև մարդիկ ամաչեն այդ խանութ մտնեն կամ այնտեղ աշխատեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցները ոստիկանություն դիմում էին ներակյացրել, որում ահազանգում էին շենքի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի տարօրինակ վարքի մասին, ով անընդհատ կոնֆլիկտներ է ունենում «Իդեալ» խանութի տնօրինության հետ: Ոստիկանության աշխատակիցները Նազարեյանին տարել են «Ավանի հոգեբուժական կլինիկա», որտեղ էլ նա դատարամնի որոշմամբ հիմա անցնում է պարտադիր բուժում:

Նազարեթյանի բարեկամներն ու մի խումբ հարևաններ հերքում են նրա մոտ հոգեկան որևէ շեղման առկայությունն ու պահանջում են նրան անհապաղ բաց թողնել: 

 Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Ամալյա Նազարեթյանը նախկինում երբևէ հաշվառված չի եղել հոգեբուժարանում
Մեկը աչքիս ա խփում, մեկը գլխիս. Հոգեբուժարան տեղափոխված կինն է պատմում

 

Բոլորս խենթ ենք, մեզ էլ հոգեբուժարան տարեք. Ակցիա Կառավարության դիմաց