2012 թ.-ի կառավարությունը 35 մլրդ դրամ գումար է հավաքել
05/06/2013 20:58

2012 թ.-ի կառավարությունը 35 մլրդ դրամ գումար է հավաքել

«Մայիս ամիսը «պարգևների» ամիս էր հայ ժողովրդի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` մատնանշելով կառավարության նոր ծրագիրը, որը նրա վստահեցմամբ, չի իրականանալու:

Բանախոսի համար նաև զարմանալի էր գազի գնի թանկացման վերաբերյալ իրար հետևից հնչող հայտարարությունները. Մի բան ակնհյատ է, որ «նոր սոցիալական միջավայր է առաջանում` ոչ պոզիտիվ»:

Բագրատ Ասատրյանը նաև անդրադառձավ աշխատավարձերի և կենսաթոշակների վերաբերյալ հակասական հայտարարություններին, և նշեց, որ օրեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ դրանք բարձրանալու են 2014 թ.-ի հունվարի մեկից, թեև նախապես հայտարարվել էր, որ բարձրանալու են հուլիսի մեկով:

Բ. Ասատրյանը նաև հիշեցրեց, որ բուռն բանավեճեր էր գնում 2013 թ.-ի հունվարի մեկին նվազագույն աշխատավարձը 2.500 դրամի փոխարեն 5. 000 դրամով բարձրացնելու վերաբերյալ, սակայն այն ժամանակ հայտարաարվում էր, որ ավելացնելու «ոչ մի տարբերակ չկա»:

Aysor.am-ի հարցին, թե որտեղի՞ց, այնուամենայնիվ, գումար հայտնվեց նվազագույն աշխաատվարձը 10 հազար դրամով բարձրացնելու համար ընդամենը ամիսներ անց, ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ «2012 թ.-ի 35 մլրդ դրամ նախատեսված ավելի գումար ենք հավաքել»:

Պարզ դարձավ, որ հունվարի մեկին արդեն տեղյակ էին, որ 35 մլրդ դրամ լրացուցիչ «գումար են հավաքել», սակայն 5000 դրամով չավելացնելով նվազագույն աշխատավարձը, պարզվում է՝ կառավարությունը բարի գործ է արել, բանախոսի փոխանցմամբ` զսպել են գնաճը:

2012 թ.-ի կառավարությունը 35 մլրդ դրամ գումար է հավաքել