Արամ Ավագյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
05/06/2013 18:49

Արամ Ավագյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության քառորդ եզրափակչում երևանցի Արամ Ավագյանը /56 կգ/ հաղթեց ադրբեջանցի Սամիր Մամեդովին, մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կիսաեզրափակիչ հանդիպումները նախատեսված են հունիսի 7-ին, իսկ եզրափակիչները` հունիսի 8-ին:
 

Արամ Ավագյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ