Հայ շախմատիստները` Ալբենայում
05/06/2013 19:50

Հայ շախմատիստները` Ալբենայում

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Սանդրո Մարեկոյից (Արգենտինա) և միջազգային վարպետ Պրասանա Վիշնուից (Հնդկաստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Գրոսմայստերներ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանը և պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանն ունեն 3-ական միավոր:

Հայ շախմատիստները` Ալբենայում