Անդրիասյանը կխաղա առաջատարի հետ
05/06/2013 18:18

Անդրիասյանը կխաղա առաջատարի հետ

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախավերջին տուրում Անդրիասյանը սպիտակներով կխաղա Պանցուլայայի հետ:

Գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը և Գևորգ Հարությունյանն ունեն 6-ական միավոր:

Անդրիասյանը կխաղա առաջատարի հետ