.jpg)
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Լեբեդը (Տեսանյութ)
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանում քննվում է Բորիսով քաղաքի 34-ամյա բնակիչ Ռուսլան Լեբեդևի գործը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Լեբեդ:
Ռուս և բելառուս իրավապահների համատեղ գործողության արդյունքում Լեբեդը ձերբակալվել է Մոսկվայի փողոցներից մեկում, իսկ նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 3.7 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ և կեղծ անձնագիր:
Կեղծ անձնագրի համար նրան կարող են դատապարտել 2 ամիս ազատազրկման, իսկ թմրանյութ պահելու համար պատիժը ավելի խիստ է:
«Օրենքով գողը» մինչ այդ երբեք չի դատապարտվել և սա կարող է լինել նրա առաջին դատվածությունը:
Մինչ Լեբեդը գտնվում է նախնական կալանքի վայրում, Մոսկվայում քրեական պատասխանատվության են ենթարկվել նրա ընկերները` բելառուս այլ «օրենքով գողեր» 42-ամյա Ալեքսանդր Մեվեդևը`Մ եդվեժյոնոկ, 38-ամյա Պավել Ալեքսևիչը`Պաշտետը և Օլեգ Գերասիմովիչը` Մումու մականունով:
Նրանք բոլորը, այդ թվում Լեբեդը, «օրենքով գող» են կարգվել 2012թ.-ի դեկտեմբերին` Դուբայում կայացած սխոդկայի ժամանակ:
Լեբեդին մեղադրանք է առաջադրվում ՌԴ քրեական օրենսգրքի 3 հոդվածների հատկանիշներով և նրան սպառնում է առնվազն 3 տարի ազատազրկում: