Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
05/06/2013 18:40

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արդարադատության ակադեմիայի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Զինապատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից: 
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել