Ս. Օհանյանը մեկնել է Մինսկ. Կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին
05/06/2013 16:54

Ս. Օհանյանը մեկնել է Մինսկ. Կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Մինսկում նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստում կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ: