Ս. Գիմիշյան. ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանի նման կադրեր շատ ունի
05/06/2013 12:50

Ս. Գիմիշյան. ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանի նման կադրեր շատ ունի

«Այս կայունությունը, որի մասին խոսում է իշխանությունը, շատ վտանգավոր է, այն պետք է խախտվի, կամ դա կանի իշխանությունը, կամ էլ ժողովուրդը, և տա Աստված, որ դա կառավարելի լինի, ոչ թե անկանոն, և այդ վտանգը կա: Իշխանությւոնը չի սիրում փոփոխություն, բայց նա ստիպված է լինելու գնալ փոփոխությունների, եթե ուշացնի, բոլորի համար ծանր հետևանքներ կունենա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա խոսքով ՝ ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նման կադրեր շատ ունի, որոնք կարող են փոխարինել իրեն այդ պաշտոնում, սակայն դեռևս քաղաքական վճիռ չի տեսնում:

«Երկրում պետք է իրավիճակ փոխվի, նման մարզպետ կլինի, բայց գոնե ժողովուրդը կուրախանա, որ մեկը պատժվեց: Մեր իշխանությունները միայն անձնական խնդիրներ են լուծում, իսկ երկրում ծանրագույն վիճակ է, և ՀՀԿ-ի ասած կայունությունը պետք է խախտվի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այս կառավարությունը ապացուցել է, որ չի կարող փոփոխություններ անել:

«Նույն էներգետիկայի նախարարի օրոք էլեկտրաէներգիայի սակագինը կրկնապատկվել է, իսկ մենք բազմաթիվ սուտ հերքիաթներ ենք լսում, որ Հայաստանում նավթ են գտնելու, հետո ատոմակայան ենք կառուցում, Մեղրիում երկու հզորգայուն ՀԷԿ են կառուցում, խաբերություն խաբեության հետևից, իսկ սակագները աճում են, ՌԴ-ն իր քաղաքական, տնտեսական շահերն ունի, և թեև նույն գնի պայմաններում հնարավոր է այլ սակագին ունենալ, բայց ՀՀ էներգետիկայի նախարարը ոչ թե բնակչության, այլ «Հայռուսգազարդի» շահերով է առաջնորդվում: Նա իր քաղաքականությունը համապատասխանեցնում է ոչ թե ժողովրդի, այլ մասնավորի շահերին, երևի ստացած աշխատավարձից է, ինչ աշխատավարձ է ստանում, ո՞ր>,-ասաց նա:

 

Ս. Գիմիշյան. ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանի նման կադրեր շատ ունի