Սուրիկ Խաչատրյան. Եթե քո տան վրա հարձակվեր մեկը, ի՞նչ կանես (Տեսանյութ)
05/06/2013 18:32

Սուրիկ Խաչատրյան. Եթե քո տան վրա հարձակվեր մեկը, ի՞նչ կանես (Տեսանյութ)

«Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»,- 168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին, ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ներկայում Երևանում է:

Ս. Խաչատրյանը, սակայն,  մյուս հարցերին չի պատասխանել, անպատասխան է թողել  նաև այն հարցը, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ,:

Սուրիկ Խաչատրյան. Եթե քո տան վրա հարձակվեր մեկը, ի՞նչ կանես (Տեսանյութ)