.jpg)
Սվերիսոն. «Սպասվում է ծանր հանդիպում»
Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա երիտասարդական հանդիպման նախաշեմին հյուրերի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով իր ակնկալիքների մասին:
«Ցավոք, նախկինում չեմ տեսել Հայաստանի հավաքականի խաղերը, քանի որ այս կազմով մեր մրցակիցը որևէ հանդիպում չի անցկացրել: Բնականաբար, սպասվում է ծանր խաղ, քանի որ անցած հանդիպումներում Հայաստանի ընտրանին լավ արդյունքներ է գրանցել: Հույս ունենք, որ կհաղթենք:
Մեր խմբի ֆավորիտ եմ համարում Ֆրանսիայի հավաքականին: Մյուս թիմերը՝ Իսլանդիան, Հայաստանը, Բելառուսը, հավասարազոր մրցակիցներ են:
Վաղը կայանալիք խաղում ասպարեզ դուրս կգանք հաղթական կազմով` բացառությամբ որակազրկված ֆուտբոլիստների: Ֆիզիկապես լավ պատրաստված ենք, ունենք բարձրահասակ խաղացողներ և հաղթանակի հույս»,- նշել է Սվերիսոնը: