.jpg)
Թուրքիայում 24 բլոգեր ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար
Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է 24 մարդ: Նրանք մեղադրվում են սոցիալական ցանցերով անկարգություններ հրահրելու և հակակառավարական քարոզչություն իրականացնելու համար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, բոլոր ձերբակալվածների տարիքը չի անցնում 25-ից, ևս 14 բլոգերների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ հակաօրինական գործողությունների փաստերը հայտնաբերվել են բլոգերների համակարգիչների մեջ:
Նշվում է, որ մայիսի 28-ին Ստամբուլում սկսված անկարգությունները շարունակվում են մինչ այս պահը: Թուրքիայում անկարգությունների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 3.000 մարդ վիրավորվել է: