.jpg)
Յուրի Վարդանյանը ոսկե մեդալով պարգևատրեց Ռալֆ Յիրիկյանին
Հունիսի 5-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար «Ղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարար Յուրի Վարդանյանը անգնահատելի համարեց «Ղ Տելեկոմ» ընկերության և անձամբ Ռալֆ Յիրիկյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման և մասսայականացման գործում` հույս հայտնելով որ նախարարության և ընկերության համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: