Այսօր կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում
05/06/2013 09:57

Այսօր կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում

Հունիսի 5-ին առավոտյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, հյուսիսային և արևելյան շրջաններում ցերեկային ժամերին հավանական է կարճատև անձրև ու ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, Լոռիում, Տավուշում և Արցախում տեղ-տեղ հնարավոր են նաև ամպրոպային բնույթի` ինտենսիվ անձրևներ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 20-22մ/վրկ:

Տաթևում մեծ մասամբ կդիտվի փոփոխական ամպամածություն, ցերեկը հնարավոր են միայն կարճատև անձրևներ:

Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: Տեղեկացնում ենք, որ ուրբաթ, հունիսի 7-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում 3-4աստ:

Այսօր կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում: Քամին` 7-10մ/վրկ:
Գիշերը +11+13, ցերեկը +26+28, երեկոյան +21+23: 

Այսօր կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում