.jpg)
Թ. Յագլանդի կոչը թուրքական ԶԼՄ-ներին՝ ճշգրիտ լուսաբանել բողոքի ակցիաները
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայում ստեղծված իրավիճակը և կառավարության ու լրատվամիջոցների դերն այս ամենում:
Յագլանդը կարևորել է, որ Թուրքիայի կառավարությունը խոստովանել է ցուցարարների դեմ չափից ավելի մեծ ուժի կիրառման փաստը:
«Այս բոլոր մեղադրանքները պետք է պատշաճ կերպով քննության ենթարկվեն: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի կանխվի ուժի կիրառումը ապագայում»,- ասել է Թ. Յագլանդը:
ԵԽ Գլխավոր քարտուղարը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում նայել բողոքի ակցիաների հիմքում ընկած պատճառներին և ամեն ինչ անել խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով:
Յագլանդը նաև կոչ է արել բոլոր լրատվամիջոցներին՝ իրավիճակը ներկայացնել ամբողջական և ապահովել ճշգրիտ լուսաբանում: