.jpg)
Արտյոմ Մովսիսյան. «Արմավիայի» առողջացման ծրագիրը իրատեսական չէ
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Ժամանակին» տեղեկացրել է, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ռազմավարությունը: Նրա փոխանցմամբ՝ սնանկացված «Արմավիայի» փոխարեն շուտով հայկական ավիաընկերություններ կսկսեն գործել ՀՀ ավիացիայի շուկայում:
Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ օրեր առաջ «Արմավիան» առողջացման ծրագիր էր ներկայացրել, ապա Ա. Մովսիսյանը նշել է, որ այդպիսի ծրագիր չի լինելու: Ըստ նրա «Արմավիայի» առողջացման ծրագիրը իրատեսական չէ: