.jpg)
Արամ Ասատուրյան. Հոսպիտալ ընդունվող զինվորների թիվը չի ավելացել
Կենտրոնական զինվորական հոսպիտալ ընդունվող զինվորների թիվը չի ավելացել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը: «Որևէ աճ այս առումով չկա: Դինամիկան մյուս տարիների համեմատ մոտավորապես նույնն է, իսկ դժբախտ դեպքերից որևէ մեկը ապահովագրված չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցած դեպքերին, նա նշեց, որ ամեն ինչում հրամանատարներին մեղադրել չի կարելի, պետք է դաստիարակությունը սկսել ընտանիքից:
«Առօրյա կյանքում մենք շատ բաների ուշադրություն չենք դարձնում, սակայն բանակում ամեն ինչ ակնհայտ երևում է»,- ասաց նա: