Բակո Սահակյանն ընդունել է մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների
06/06/2013 21:19

Բակո Սահակյանն ընդունել է մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր ընդունել է Արցախի մշակույթի և արվեստի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: 

Բակո Սահակյանը կարևորել է ջերմ և անմիջական մթնոլորտում տարբեր հարցերի շոշափումը, ինչը թույլ է տալիս ավելի խոր ու բազմակողմանի պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների մասին:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Բակո Սահակյանն ընդունել է մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների