.jpg)
Լյորենտե. «Իգուաինի տեղափոխությունը մեծ ձեռքբերում կլինի»
«Յուվենթուսի» հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ իրենք հրաշալի հարձակման գիծ կկազմեն թուրինյան թիմում:
«Չգիտեմ, թե ովքեր ամռանը կտեղափոխվեն Թուրին: Շատ է խոսվում Իգուաինի մասին: Եթե այդ տեղափոխությունը կայանա, ապա հիանալի ձեռքբերում կլինի «Յուվենթուսի» համար: Իմ ապագան այժմ «Ծեր սինյորան» է, որը հրաշալի թիմ է: «Յուվեի» կազմի մեծ մասը ազգային հավաքականների ֆուտբոլիստներ են, իսկ դա ընդգծում է թիմի մակարդակը»,- նշել է Լյորենտեն: