«Միսս աշխարհ» մրցույթը հրաժարվել է լողազգեստով ցուցադրությունից
06/06/2013 21:31

«Միսս աշխարհ» մրցույթը հրաժարվել է լողազգեստով ցուցադրությունից

Սեպտեմբերին ինդոնեզական Բալի կղզում կայանալիք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում չի լինի լողազգեստերով ցուցադրություն: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ն:

Մրցույթի կազմակերպիչները որոշել են նման քայլի գնալ, քանի որ փորձում են խուսափել կղզու հավատացյալների հետ ավելորդ բախումներից: Բանն այն է, որ բնակչության մեծ մասն այս կղզում իսլամ է դավանում:

«Մեր մրցույթը հարգում է բոլոր մարդկանց ու ազգերի իրավունքները: Հասկանալով տեղի բնակչության մոտ ընդունված ներմերը` մենք փոփոխություն կմտցնենք մեր կանոնակարգում ու չենք անցկացնի լողազգեստներով ցուցադրություն»,- գործակալությանն ասել է կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչը:
 

«Միսս աշխարհ» մրցույթը հրաժարվել է լողազգեստով ցուցադրությունից